Սիրիայում հրադադարը երկար չի տևել. Պայթյուն է որոտացել, 2 զոհ կա27 փետրվարի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց պայթյուն է որոտացել սիրիական Համա գավառում` Սալամիա քաղաքից ոչ հեռու: Պայթյունին զոհ է գնացել 2 մարդ, 4-ը` վիրավորվել է, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Ահաբեկչության համար պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկը երկրի հյուսիս-արևմուտքում հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել կառավարական ուժերի կողմից: Առաջին ափամերձ դիվիզիայի 3 զինվոր է զոհվել` հետ մղելով նախագահ Ասադին հավատարիմ ուժերի գրոհը: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանին, հայտնում է BBC-ին: Սիրիայի կառավարական ուժերը դեռևս չեն մեկնաբանել փոխհրաձգության մասին հաղորդագրությունը: Երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի լույս 27-ի գիշերը` Դամասկոսի ժամանակով 12:00-ին: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |