Գորիսի հանրակացարանի բնակիչները նվեր են ստացել տարածքը, որտեղ բնակվում են

Գորիսի հանրակացարանի բնակիչները նվեր են ստացել տարածքը, որտեղ բնակվում են

PanARMENIAN.Net - Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով:

Գործադիրի մարտի 3-ի նիստում հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ընդունվել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում. այսպիսով՝ կլուծվի 20 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2007-ի մայիսի 31-ի՝ «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին» որոշման համապատասխան պարբերությունը: Վերոնշյալ որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել են Նոր Նորք ուսանողական ավանի գույքի կազմից և ամրացվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ դրանք հետագայում օտարելու և օտարումից ստացված միջոցներից ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու պայմանով:

Նշված տարածքները ներկայումս ապօրինաբար զբաղեցված են. դրանց զգալի մասը որպես բնակելի տարածք օգտագործվում են սոցիալապես անապահով ընտանիքների կողմից: ՀՀ կառավարության 2015-ին ընդունված որոշման համաձայն՝ նշված տարածքներից մի մասը ներկայացվել են օտարման, սակայն հայտարարված մրցույթների արդյունքում օտարվել է դրանցից միայն երկուսը:

2015-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, ինչի արդյունքում, հաշվի առնելով նշված տարածքներում փաստացի բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, որոշվել է Նոր Նորք ուսանողական ավանի կրեդիտորական պարտավորությունների մարումը իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ միջոցների հաշվին՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007-ի մայիսի 31-ի համապատասխան որոշման մեջ:

Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այն տարածքները, որտեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, հարկավոր է նվիրաբերել նրանց, գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---