ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթում կպայքարի 9-12-րդ տեղի համար![]() 5 մարտի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը: Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթել է Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվել է Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել Դես-Սուպեջա զույգին, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Դևիսի գավաթի նախորդ երկու խաղում հավաքականը զիջել էր Մակեդոնիայի և Իռլանդիայի թիմերին: Այժմ հավաքականը կպայքարի 9-ից 12-րդ տեղերի համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |