Պետդեպ. Ադրբեջանը` թմրանյութերի տարանցիկ երկիր 5 մարտի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է տարանցիկ երկիր մնալ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, քանի որ գտնվում է Աֆղանստանից և Իրանից դեպի Եվրոպա և Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման հիմնական երթուղիների ճանապարհին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում: Ադրբեջանն, ըստ զեկույցի, գնալով ավելի շատ է թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երթուղի հանդիսանում իր հարևանների, օրինակ, Թուրքիայի համար, որը, սակայն վերջին տարիներին խստացրել է հսկողությունն իր սահմանнերին: «Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ 2014-ին առգրավել է տարանցիկ ճանապարհով երկրում հայտնվող թմրանյութերի ծավալի 10-12 տոկոսը: Առգրավված թմրանյութերն ու ձերբակալությունների վիճակագրությունը 2015-ի առաջին 6 ամսվա համար դա է վկայում»,-ասվում է զեկույցում: Ըստ փաստաթղթի, այդ ընթացքում Ադրբեջանը հայտնել է թմրանյութերի հետ կապված 1807 հանցանքի մասին, այդ թվում թմրանյութ վաճառելու 478 դեպքի մասին, որոնք կատարել է 77 անդամ ունեցող 22 հանցավոր խմբավորում: «Դա հանգեցրել է ավելի քան 1250 դատավճռի: Դատապարտյալներից 1115-ը գործազուրկ է եղել և ոչ մի տեղ չի սովորում»,-ասվում է Պետդեպի ղեկույցում, հայտնում է Armenia Today-ը: Ըստ փաստաթղթի, ադրբեջանական ԶԼՄ-ները 2015-ի սկզբին հայտնել են մարիխուանայի 2 մեծ խմբաքանակի առգրավման մասին: «Ինչպես ասվել է պաշտոնապես, թմրանյութերի օգտագործումն ու աճեցումը մեծ չափերի չի հասնում երկրում, սակայն Ադրբեջանի կառավարությունը կարող է թերագնահատել խնդրի ծավալները: Կառավարության ֆինանսավորվող ծրագրերը թմրանյութերի չարաշահման դեմ բավարար չեն, Ադրբեջանի նարկոլոգիական կենտրոնները միայն կշահեն աջակցությունից»,-ասվում է զեկույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |