ԵՄ-ն կփակի «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա

ԵՄ-ն կփակի «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները մտադիր են մարտի 7-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում փակ հայտարարել «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա, հայտնում է DPA-ն գագաթնաժողովի համար նախապատրաստված փաստաթղթի վրա հղումով: «Այդ երթուղին փակ է»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 7-ին Բրյուսելում բացվում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Թուրքիայի մասնակցությամբ, որտեղ փորձ կարվի լուծում գտնել միգրացիոն ճգնաժամի համար: Անկարան հուսով է, որ Բրյուսելը կտրամադրի խոստացած ֆինանսական աջակցությունը 3 մլրդ եվրոյի չափով, որոնք կօգտագործվեն Թուրքիայի տարածքում փախստականների համար կացության պայմաններ ապահովելու համար:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Փետրվարին ասվեց, որ Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին հազարավոր փախստականներ են կուտակվել: Ավելի վաղ Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել էր, որ թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: «Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա:

2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---