Թուրքիան շարունակում է զենք մատակարարել ահաբեկիչներին Սիրիայում

Թուրքիան շարունակում է զենք մատակարարել ահաբեկիչներին Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքական կողմը չի խոչընդոտում ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա իր տարածքից և մատակարարում է ԻՊ-ին և «Ջեբհաթ ան Նուսրային» զենքով ու զինամթերքով:

Այդ մասին հայտնում է ՆՏՎ-ն ահաբեկիչների հետ մարտերի մասնակիցների վրա հղումով: «Մարտի դաշտում հայտնաբերված «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններից ոմանք Թուրքիայից էին: Մենք նույնիսկ նրանց փաստաթղթերը գտանք, անձնագրերը: Զինամթերքը, որ հայտնաբերեցինք պահեստներում, թուրքական իշխանությունների կողմից փակված ու զմրսված արկղերում էր: Սա են հաստատում այնտեղ հայտնաբերված փաստաթղթերը»,-պնդում է Աֆրինում ինքնապաշտպանական զոկտաների հրամանատար Աբդու Հալիլը:

Այն, որ Սիրիայում գործող ահաբեկչական խմբերը լավ զինված են և դեռ մարտունակ, հաստատում են հետախուզության տվյալները: Ռուսական անօդաչու սարքերի տեսախցիկները գրանցել են ահաբեկիչների հենակետերը, տասնյակ քողարկված զրահամեքենաներ ու տանկեր, որոնք կրակ են բացել քրդերի դիրքերի ուղղությամբ: Մարտի 4-ին ռուս զինվորականները գրանցել են, թե ինչպես են թուրքական տանկերը կրակ բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ:

2014-ի հոկտեմբերին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկիչներին: Ավելի ուշ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպի մատույցներում` և «Ջեբհաթ ան Նուսրան», և «Ջեյշ այլ Իսլամը», և «Ահրար աշ Շամը», և առանձին ավելի չափավոր խմբավորումները, բոլորը մատակարարվում են նույն երթուղով, նույն կետից Թուրքիայի տարածքում:

Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---