Սլովենիան և Խորվաթիան փակում են սահմանները փախստականների համար

Սլովենիան և Խորվաթիան փակում են սահմանները փախստականների համար

PanARMENIAN.Net - Սլովենիան պաշտոնապես հայտարարել է փախստականների համար սահմանները փակելու մասին, հայտնում է Lenta.ru-ն սերբական ՌՏՍ հեռուստաալիքի վրա հղումով:

Ելույթ ունենալով Բրյուսելում`ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, երկրի վարչապետ Միրո Ցերարը հայտարարել է. «Այդ հանդիպումը հստակ ազդանշան է բոլոր նրանց, ով զբաղվում է փախստականների և ապօրինի ներգաղթյալների տեղափոխմամբ` «բալկանյան երթուղի» այլևս գոյություն չունի: Ցերարը հայտնել է նաև, որ սահմանը կարող են հատել միայն նրանք, ովքեր Շենգենի գոտի մուտք գործելու փաստաթղթեր ունեն, ինչպես նաև նրանք, ովքեր ապաստանի իրավունք ունեն:

Փախստականների տարանցումը կասեցնելու մասին հայտարարել է նաև Խորվաթիան, Սերբիան, իր հերթին, հայտնել է, որ մտադիր չէ վերածվելու փախստականների մի հսկայական ճամբարի և սահմանափակող միջոցներ կկիրառի Բուլղարիայի և Մակեդոնիայի հետ սահմանին: Մակեդոնիայի ՆԳՆ ղեկավարը ևս հայտարարել էր, որ ապօրինի ներգաղթյալների համար սահմանն ամբողջությամբ փակվում է, հայտնում է Reuters-ը:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Փետրվարին ասվեց, որ Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին հազարավոր փախստականներ են կուտակվել: Ավելի վաղ Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել էր, որ թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: «Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա:

2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---