Մարտի 25-ին` Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի հավաքականի կազմում

Մարտի 25-ին` Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի հավաքականի կազմում

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ, երկրպագուների կողմից սիրված Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղի՝ Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 4000-5000 դրամ է, արևելյան տրիբունայի տոմսերինըը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերինը՝ 2000 դրամ:

Լեգենդար դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշել է ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը՝ նորամուտը Ռոման Բերեզովսկին նույնպես անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին:

19 տարի շարունակ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը փրկվել է անհուսալի թվացող խաղերում, ունեցել է հաջող հանդիպումներ, տարել հիշարժան հաղթանակներ: Երբ Բերեզովսկին դարպասում էր, երկրպագուները հանգիստ էին, իսկ պաշտպանները՝ ավելի վստահ:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Ռոման Բերեզովսկին նաև ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում՝ «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո»: Բերեզովսկին մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ ետ մղած 11-մետրանոցների թվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---