344 գյուղում տեղադրված անվճար Wi-Fi սարքերը կնվիրաբերվեն համայնքներին

344 գյուղում  տեղադրված անվճար Wi-Fi սարքերը կնվիրաբերվեն համայնքներին

PanARMENIAN.Net - Համապատասխան որոշումն ընդունել է Կառավարությունը մարտի 10-ի նիստում:

Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում 344 գյուում տեղադրված ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքերը կնվիրաբերվեն համայնքներին:

Համապատասխան որոշում է ընդունվել մարտի 10-ի գործադիրի նիստի ընթացքում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, ՀՀ գյուղերում իրականացնում է անլար ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիր:

Ծրագրի իրականացումը նպաստում է գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից: ծրագիրն իրականացվում է ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---