Քննարկվում են ԵՏՄ երկրների քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանն ուղղված հարցեր

Քննարկվում են ԵՏՄ երկրների քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանն ուղղված հարցեր

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից ԵՏՄ աշխատավորների սոցապահովման, կենսաթոշակային իրավունքների պաշտպանության, բուժօգնության և պրոֆեսիոնալ գործունեության գծով խորհրդատվական կոմիտեի 2-րդ նիստը, որը նախագահում էր ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը:

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, նիստում քննարկվել են ԵՏՄ երկրներում միության անդամ երկրների աշխատավորներին Պարտադիր բուժապահովագրման համակարգի շրջանակում բուժօգնություն տրամադրելու հարցը: Բացի այդ, ՌԴ սոցապահովագրության հիմնադրամը նախաձեռնել է «Սոցապահովագրությունը ԵՏՄ երկրներում. Պրակտիկա, խնդիրներ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի անցկացումը: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել նախաձեռնությանը և որոշել են խորհրդաժողովն անցկացնել 2016-ի մայիսին: Միջոցառմանը կմասնակցեն շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, սոցիալական հիմնադրամների և գործընկերների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:

Խորհրդատվական կոմիտեի նիստում կարևոր թեմա կլինի աշխատանքի տեղավորման ժամանակ կրթության մասին փաստաթղթերի ճանաչման հարցը: Հանձնաժողովն իրավաբանական անձանց դիմումներ է ստացել առ այն, որ Ղազախստանում կան դեպքեր, երբ ԵՏՄ անդամ երկրների կրթության վերաբերյալ փաստաթղթերը միանգամից չեն ճանաչվում:

Քննարկվել է նաև ՌԴ-ում սպորտի ոլորտում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեության սահմանափակումների հարցը` «Սպորտում լեգիոներների մասին օրենք»:

Կոմիտեի անդամները քննարկել են նաև ԵՏՄ անդամ երկրների աշխատանքային օրենսդրության հիմքերի մշակման սկզբունքները` նպատակ ունենալով ներդաշնակեցնել անդամ երկրների օրենսդրությունները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---