Զեկույց. Սիրիայի հակամարտության ընթացքում քիմզենքից առնվազն 1.500 մարդ է զոհվել![]() 14 մարտի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հակամարտության ընթացքում քիմիական զենք է կիրառվել 161 անգամ, այդ հարձակումների զոհն է դարձել առնվազն 1.500 մարդ, տեղեկացնում է AP գործակալությունը` Սիրիա-ամերիկյան բժշկական միության զեկույցին հղումով: Քիմիական զենքով հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 14.500 մարդ: Կազմակերպությունում ընդգծում են, որ տվյալ զեկույցն ամենաերկար և հստակն է մինչ այս պահը հրապարակվածներից, Ինտերֆաքսին հղումով գրում է Tert.am-ը: Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը գտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։ 2016-ի մարտին հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրկին գնդակոծել են Իրաքի Քիրքուկ գավառում գտնվող Թազա քաղաքը` կիրառելով թունավոր քիմիական նյութերով լցոնված հրթիռներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |