Անկարայի ահաբեկչությունից հետո ոստիկանությունը ևս 20 ականապատ մեքենա է որոնում

Անկարայի ահաբեկչությունից հետո ոստիկանությունը ևս 20 ականապատ մեքենա է որոնում

PanARMENIAN.Net - Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիայի ոստիկանությունը ևս 20 ականապատ մեքենա է որոնում, ասվում է գլխավոր վարչության հաղորդագրության մեջ: Ըստ երկրի իրավապահ մարմինների, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ևս մի քանի ահաբեկչական գործողություն է ծրագրում երկրում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Այժմ պարզվում է այս կամ այն ահաբեկչական կազմակերպության առնչությունն Անկարայի պայթյունին: Ասվում է, որ ահաբեկիչները 2-ն են եղել, որոնցից մեկը` կին:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ պայթեցված մեքենան փետրվարի 10-ին առևանգվել էր Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա գավառում:

Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---