Էրդողանի այցը Բաքու կրկին չեղարկվել է

Էրդողանի այցը Բաքու կրկին չեղարկվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, որը կայանալու էր մարտի 15-ին, չեղարկվել է Անկարայում ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է NTV-ն Թուրքիայի նախագահի աշխատակազմի վրա հղումով:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան հետաձգվում է արդեն երկրորդ անգամ և կրկին ահաբեկչության պատճառով: Փետրվարի 18-ին այցը չեղարկվեց նախօրեին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---