2016-ի Գալիպոլիի միջոցառումը՝ ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին

2016-ի Գալիպոլիի միջոցառումը՝ ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ամեն տարի նշվող Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) ճակատամարտի տոնակատարությունները 2016-ին կանցկացվեն մարտի 18-ին, Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թեմային անդրադարձած թուրքական Demokrathaber.com լրատվակայքի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը հիշեցնում է, որ 2015-ին Գալիպոլիի տոնակատարություններն արհեստականորեն տեղափոխվել և աննախադեպ շուքով նշվում էին ապրիլի 24-ին: Ճիշտ այն օրը, երբ հիշատակվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ապրիլի 24-ին անցկացվելիք Չանաքքալեի միջոցառումների կապակցությամբ տարբեր երկրների ղեկավարներ Էրդողանի կողմից հրավիրելու հանգամանքն արժանացել էր հասարակության խիստ արձագանքին: Մարդու իրավունքների միության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը համաշխարհային լիդերներին կոչ է արել ապրիլի 24-ին այցելել ոչ թե Չանաքքալե, այլ Հայաստանի մայրաքաղաք Երևան և մասնակցել հիշատակի միջոցառումներին:

Գասպարյանը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չանաքքալեի տոնակատարությունները պատմության մեջ առաջին անգամ են ապրիլի 24-ին իրականացվում:

Նախագահն ընդգծել էր, որ այս քայլը Թուրքիայի ավանդական դարձած հերքման քաղաքականության մի մասն է և նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---