Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում 45 քուրդ զինյալի ոչնչացման մասին

Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում 45 քուրդ զինյալի ոչնչացման մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 45 անդամ է ոչնչացվել հյուսիսային Իրաքում Թուրքիայի ՌՕՈւ գործողության ժամանակ: Այդ մասին հայտնել է թուրքիայի գլխավոր շտաբը:

«Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է անջատողական ՔԱԿ-ի 45 անդամ»,-ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Ասվում է նաև զինամթերքով երկու պահեստի և ՔԱԿ երկու զենիթային համակարգի ոչնչացման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 14-ին գլխավոր շտաբը հայտնել էր, որ թուրքական օդուժի գործողությանն Իրաքում մասնակցում է F-16 9 ինքնաթիռ և 2 F-4, որոնք ոչնչացրել են ՔԱԿ 18 թիրախ: Ավիագործողությունն անցկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Թուրքիայի ռազմական ավիացիան բազմիցս է հարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում, որը տևել է մեկ ժամ: «Գրոհի թիրախում էր 60-70 անդամ ունեցող խումբը, այդ թվում ՔԱԿ անդամներ»,-ասվում էր գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---