Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել ևս մեկ շրջանում

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել ևս մեկ շրջանում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի իշխանությունները մարտի 15-ին պարետային ժամ են հայտարարել նահանգի Քայնարթեփե շրջանում, հայտնում է Tert.am-ը Haberler թուրքական կայքի վրա հղումով։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ շուտով նոր հակաահաբեկչական գործողություն կսկսվի Թուրքիայում արգելված Քրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ։ Այդ հայտարարությունից հետո Հաքքարի և Շըրնաք նահանգներում պարետային ժամ էր հայտարարվել։

Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է պարետային ժամ սահմանելուն կողմ լինելու մասին։

Թուրքիան շարունակում է քրդական ուժերին հարվածներ հասցնել նաև Իրաքի հյուսիսում։

Պարետային ժամ Թուրքիայի տարբեր նահանգներում պարբերաբար հայտարարվում է 2015 թվականի դեկտեմբերից։ Քրդաբնակ մի շարք շրջաններում բախումները թուրք ուժային կառույցների ու քուրդ զինյալների միջև չեն դադարում։ Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---