«Ռոստուրիզմը» դաշնային ռեեստրում վերականգնել է թուրքական արմատներով տուրօպերատորներին

«Ռոստուրիզմը» դաշնային ռեեստրում վերականգնել է թուրքական արմատներով տուրօպերատորներին

PanARMENIAN.Net - «Ռոստուրիզմը» դաշնային ռեեստրում վերականգնել է թուրքական արմատներով տուրօպերատորներին, որոնք հանվել էին ցուցակից 2015-ի դեկտեմբերի վերջում Թուրքիայի դեմ ՌԴ սահմանած պատժամիջոցների շրջանակում: Այդ մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հրամանագրում:

Դրանք արտագնա զբոսաշրջության Coral Travel, Sunmar, Anex Tour, «Պեգաս տուրիստիկ» խոշորագույն տուրօպերատորների իրավաբանական անձիք են, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 13 ընկերություն:

Հունվարի 1-ից նրանք զրկված էին տուրփաթեթներ վաճառելու իրավունքից, սակայն պարտավոր էին կատարել իրենց պարտավորություններն ըստ կնքված պայմանագրերի: «Ոոստուրիզմն» ավելի ուշ հայտարարել էր, որ տուրօպերատորները կարող են ավելի ուշ վերադառնալ ցանկ, եթե ապացուցեն, որ չունեն թուրք հովանավորներ: Վերոնշյալ ընկերությունների փաստաթղթերն ուղարկվել էին իրավասու մարմիններին ստուգման նպատակով:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց Սիրիայի երկնքում, որից հետո ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ: Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից չեղարկել է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում` տուրօպերտարոներին արգելվեց ուղեգրեր վաճառել դեպի Թուրքիա: Իսկ դեկտեմբերի վերջում Թուրքիայի իրավասության տակ գտնվող կամ այդ երկրի քաղաքացիների կողմից վերահսկվող ընկերություններին 2016-ի հունվարի 1-ից արգելվեց զբաղվել Ռուսաստանում շինարարական, զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---