Թուրքիայի հարավ-արևելքի բնակիչները հեռացել են տներից ՔԱԿ դեմ գործողության պատճառով

Թուրքիայի հարավ-արևելքի բնակիչները հեռացել են տներից ՔԱԿ դեմ գործողության պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքյարի և Մարդին առավելապես քրդաբնակ գավառների մոտ 90 հազար բնակիչ ստիպված է եղել հեռանալ տներից անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) միջև բախումների պատճառով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան ավելի վաղ հայտարարել է, որ շուտով նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում` Հաքքյարի գավառի Յուքսեկովեում, Շիրնակում և Մարդին գավառի Նուսայբինում: Այդ շրջաններում անժամկետ պարետային ժամ է սահմանվել:

Պարետային ժամի մասին հայտարարությունից հետո Յուքսեկովեի 70 հազար բնակչությունից 40 հազարը փախել է, հիմնականում Հաքքյարի և Վան: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, Նուսայբինը, որը 90 հազար բնակիչ ունի, լքել է 50 հազար մարդ:

Թուրք ուժայինները փորձում են ՔԱԿ 350-400 անդամ չեզոքացնել, որոնք գործում են Յուքսեկովեում, վերացնում են նրանց փորած խրամատները: 3 օրում սպանվել է ՔԱԿ 28 անդամ:

2015-ի հուլիսից ի վեր ՔԱԿ հետ զինված բախումներում զոհվել է մոտ 300 թուրք ոստիկան և զինվորական: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի, ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ գործողության ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---