Սիրիացի քրդերը մտադիր են դաշնություն հռչակել երկրի հյուսիսում17 մարտի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերը մտադիր են դաշնություն հռչակել երկրի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Քոբանի քրդական անկլավի ղեկավարությունը, հայտնել է Reuterts-ը: «Նախատեսվում է ընդլայնել ինքնավարության սահմանները, որոնք արդեն իսկ հաստատել են քրդերն ու այլ խմբեր»,-ասել է Իդրիս Նասանը, որը պատասխանատու է Քոբանիում արտաքին հարաբերությունների համար: Նասանը նշել է, որ նոր կազմավորումը կոչվելու է Հյուսիսային Սիրիայի Դաշնություն և ներկայացնելու է այդ հողերում բնակվող բոլոր ազգային խմբերին, հայտնում է Lenta.ru-ն: Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության (PYD) մարտական թևը գրավել են 400 կմ տարածք թուրք-սիրիական սահմանի երկայնքով, ինչպես նաև վերահսկում են Աֆրին շրջանը երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդ որում PYD-ն Թուրքիայի պնդմամբ չի մասնակցում միջսիրիական բանակցություններին, քանի որ Անկարան կարծում է, որ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը (PYD) ՔԱԿ սիրիական թևն են: Սիրիայի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են մարտի 14-ին Ժնևում ՄԱԿ հովանու ներքո, ՌԴ, ԱՄՆ և այլ պետությունների մասնակցությամբ: Բանակցությունների է հրավիրված Ասադի վարչակազմը, ինչպես նաև սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Օրակարգը որոշել է ՄԱԿ ԱԽ-ն: Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ մասնակցում են նաև քրդերը, սակայն PYD-ն չի մասնակցում: Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |