«ՀՀ օգտին լրտեսության համար» մեղադրվող ադրբեջանցի լրագրողն ազատ է արձակվել![]() 17 մարտի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ազատ է արձակվել լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով պնդում է, թե նրա դեմ մեղադրանքներն անհիմն են: «Իմ ձերբակալությունն Ադրբեջանի թշնամիների ձեռքի գործն է»,- հայտարարել է լրագրողն ազատ արձակվելուց հետո, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը: 2015-ի վերջին դատարանը դատապարտել է Միրկադիրովին վեց տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար: Լրագրողը մեղավոր է ճանաչվել «Հայաստանի օգտին լրտեսության համար»։ Վերաքննիչ դատարանը պատիժը փոխարինել է պայմանականի՝ հինգ տարվա փորձաշրջանով: Միրկադիրովը պնդում է, որ երբեք գործ չի ունեցել Հայաստանի կամ աշխարհի որևէ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ: Լրագրողը պատրաստվում է հասնել դատավճռի ամբողջական չեղարկման: Միրկադիրովը ձերբակալվել էր 2014-ի ապրիլին՝ պետական դավաճանության փորձի համար՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո։ Միրկադիրովի ձերբակալության իրական պատճառը, սակայն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի «Խաղաղության և ժողովրդավարության» նախագծերին մասնակցելն է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |