Պուտին. Եթե հարկ լինի, ՌԴ-ն կարող է մի քանի ժամում համալրել զորախումբը Սիրիայում

Պուտին. Եթե հարկ լինի, ՌԴ-ն կարող է մի քանի ժամում համալրել զորախումբը Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի ժամում համալրեր իր զորախումբը Սիրիայում: Այդ մասին նա հայտարարել է Սիրիայում հատուկ գործողության իրականացման ժամանակ աչքի ընկած օդաչուներին պարգևների հանձնման արարողության ժամանակ, որը հեռարձակում էր «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

«Եթե պահանջվի, Ռուսաստանը մի քանի ժամում կարող է հզորացնել իր զորախումբը տարածաշրջանում»,-ասել է Պուտինը:

Նա հավելել է, սակայն, որ «դա ցանկալի չէր լինի»: Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին Սիրիայում, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը չէր բացառել, որ ռուսական զորքերը կարող են վերադառնալ երկիր: «Եթե մեր ռուս բարեկամները դուրս են բերում իրենց ուժերի մի մասը, դա չի նշանակում, որ նրանք չեն կարողանա վերադառնալ Սիրիա»,-ասել էր Շահաբանը:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:

Ընթերցեք նաև. Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---