Բրեյվիկը բողոքում է բանտային պայմաններից. Սուրճը սառն է, գրքեր չեն տալիս (Հարցում)

Բրեյվիկը բողոքում է բանտային պայմաններից. Սուրճը սառն է, գրքեր չեն տալիս (Հարցում)

PanARMENIAN.Net - Նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկը մեղադրում է կառավարությանն իր իրավունքները ոտնահարելու համար: Համապատասխան հայտարարությամբ է նա հանդես եկել իր գործով ընթացող դատական գործերից մեկի նիստի ժամանակ:

Նրա խոսքով, իրեն փորձում են սպանել բանտում: Որպես ապացույց, Բրեյվիկը հայտարարել է, որ դատապարտվելուց ի վեր նա խուզարկվել է մոտ 800 անգամ, ինչը խախտում է իր իրավունքները:

«Առավել սարսափելին մեկուսացումն է. ես մենակ եմ օրական 24 ժամ», - հայտարարել է նա, հավելելով, որ բանտի աշխատակիցները ստուգում են իր բոլոր նամակներն ու գրքեր չեն տալիս:

Ի թիվս այլ երևույթների, նա բողոքեց խաղային կոնսոլը խլելուց ու միկրոալիքային վառարանի վատ որակից: Ավելի վաղ մարդասպանը բողոքում էր պատուհանի վատ տեսարանից ու բանտում սառը սուրճից:

Անդերս Բրեյվիկն 2011 թվականի հուլիսի 22-ին կազմակերպեց պայթյուն Օսլոյի մարդաշատ վայրերից մեկում, ինչից հետո գնդակահարեց Ուտոյա կղզում պատանեկական ճամբարի մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, իր գործողությունների հետևանքով սպանվեց 77 մարդ: Նա դատապարտված է 22 տարվա ազատազրկման ու կրում է պատիժն Իլա բանտում, որը շատերն աշխարհի ամենահարմարավետ բանտն են համարում:

Այնտեղ, ի թիվս այլ հարմարավետությունների, կան սպորտային դահլիճներ, կանաչ տարածություններ, իսկ բանտի աշխատակիցները զենք չեն կրում: Բրեյվիկի գործած ոճիրի ու բանտային պայմանների անհամապատասխանության մասին վեճերը չեն դադարում իր դատավճռից ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---