Okean Elzy ռոք խումբը համերգ կտա Երևանում

Okean Elzy ռոք խումբը  համերգ կտա  Երևանում

PanARMENIAN.Net - Ուկրաինական Okean Elzy ռոք խումբը հունիսի 1-ին համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին ասել է համերգի կազմակերպիչ Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը։

Ավելի վաղ ասվել էր, որ Okean Elzy խումբը պետք է համերգ տար Երևանում 2016-ի ապրիլի 25-ին։ Կազմակերպիչն Azd Production–ն էր, գրում է «ԱՌԿԱ Style»-ը։

Okean Elzy–ն (ուկրաինական անվանումը` «Океан Ельзи») ուկրաինական ռոք խումբ է, որը տարբեր ժանրերում է հանդես գալիս։ Խումբը ստեղխվել է 1994-ի հոկտեմբերի 12–ին Լվովում։ Խմբի մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---