Ստամբուլում պայթյուն է որոտացել. Առնվազն 4 զոհ կա![]() 19 մարտի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի կենրոնական Իստիկլալ թաղամասում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, պայթյուն է տեղի ունեցել: Ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է 4 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ CNN Turk-ին հղում անելով: Զոհվածներից մեկը, նախնական տեղեկությունների համաձայն, մահապարտ ահաբեկիչն էր: Պայթյունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի հարևանությամբ: Վայրում աշխատում են բժիշկները, փրկարարներն ու ոստիկանները: Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում: Կարդացեք նաև. Թուրքիայի արևելքում կանխվել է մեծ ահաբեկչություն. Հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ Photo: Twitter Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |