Մխիթարյանը չի բացառում «Յուվենտուս» կամ այլ ակումբ տեղափոխումը (Հարցում)

Մխիթարյանը չի բացառում «Յուվենտուս» կամ այլ ակումբ տեղափոխումը (Հարցում)

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել, որ ամռանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» կամ որևէ այլ ակումբ:

«Այս սեզոնը հիանալի է դասավորվում, և ես լիովին տրվում եմ հիանալի «Բորուսիային»: Դորթմունդում ես երջանիկ եմ, սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոփոխվել հաշված վայրկյաններում: «Յուվենտու՞ս»: Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Այդ իսկ պատճառով կոնկրետ թիմերի մասին աշխատում եմ չխոսել: Ամռանը կերևա, այդ ժամանակ էլ կիմանանք ամեն ինչ», - ասել է նա:

«Յուվենտուսը» վաղուց է փորձում ձեռք բերել Մխիթարյանին: Որոշ տվյալներով, նրա տրանսֆերը հնարավոր էր դեռևս 2015 թվականին, սակայն «Բորուսիայի» նորանշանակ մարզիչ Տուխելի հետ զրույցից հետո ֆուտբոլիստը որոշեց մնալ Դորտմունդում: Ընթացիկ խաղաշրջանը լավագույնն է Մխիթարյանի կարիերայում՝ 42 հանդիպման ընթացքում նա խփել է 19 գնդակ ու դարձել 24 փոխանցման հեղինակ: Բացի «Յուվենտուսից», Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք այլ ակումբներ: Մասնավորապես, Bild պարբերականի հրապարակմանը համաձայն, հայ ֆուտբոլիստի ձեռքբերումը լինելու է լոնդոնյան «Արսենալի» հիմնական նպատակներից մեկը:

2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, հայտարարել էր «Արսենալին» երկրպագելու մասին: «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---