Թուրքիայում քուրդ զինյալների հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում քուրդ զինյալների հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների հարձակման հետևանքով 2 ոստիկան է սպանվել և 1 զինծառայող, տուժել է անվտանգության ուժերի 7 ներկայացուցիչ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մարդին գավառի Նուսայբին շրջանում ՔԱԿ անդամները մի խումբ ոստիկանների հարևանությամբ ինքնաշեն ռումբ են պայթեցրել: Արդյունքում ոստիկանության աշխատակիցներից մեկը զոհվել է, 7-ը` տեղափոխվել հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: Շըրնաք քաղաքի թաղամասերից մեկում ՔԱԿ անդամները կրակ են բացել զինվորականների ուղղությամբ, մեկ զինվոր սպանվել է, հայտնում է minval.az-ը:

Այդ շրջաններում, ինչպես նաև Թուրքիայի հարավ-արևելքի ևս 5 գավառներում շուրջօրյա պարետային ժամ է գործում: Մինչդեռ մարտի 21-ի առավոտյան Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում գործող պարետային ժամը չեղյալ է հայտարարվել:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ընթերցեք նաև. Քրդերը ստանձնել են 27 թուրք ուժայինի սպանության պատասխանատվությունը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---