ԿԲ. Բարձր տոկոսադրույքով ավանդներ ներգրավող բանկերը պետք է ավելի բարձր երաշխիքային վճարներ տրամադրեն

ԿԲ.  Բարձր տոկոսադրույքով ավանդներ ներգրավող   բանկերը պետք է ավելի բարձր երաշխիքային վճարներ  տրամադրեն

PanARMENIAN.Net - «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացվել է լրացում, որը հնարավորություն է տալիս ՀՀ կենտրոնական բանկին, կախված բանկի ռիսկայնության մակարդակից, սահմանել ավելի բարձր երաշխիքային վճարներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Այս փուլում որպես բանկի գործունեության ռիսկայնության ցուցանիշ, Կենտրոնական բանկը համարում է արտարժութային ավանդների ներգրավման նպատակով բանկի կողմից վարվող բարձր տոկոսադրույքային քաղաքականությունը: Մասնավորապես` այն բանկերը, որոնք ներգրավում են առավել բարձր տոկոսադրույքով ավանդներ, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պետք է վճարեն համապատասխանաբար ավելի բարձր երաշխիքային վճարներ:

Տարբերակված երաշխիքային վճարների կիրառումն առավել արդարացի է դարձնում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների ձևավորման գործընթացը:

ԿԲ խորհրդի կողմից մարտի 15-ի նիստում «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից ՀՀ ԿԲ երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգում կատարված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ մի կողմից, տարբերակված երաշխիքային վճարների համակարգի ներդրումը միջնաժամկետ հատվածում կհանգեցնի շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջին մակարդակի նվազեցմանը` նպաստելով վարկային ռեսուրսների հասանելիության բարելավմանը, մյուս կողմից, կնպաստի ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրված ապադոլարայնացման քաղաքականությանը՝ հանգեցնելով ՀՀ դրամով ավանդների գրավչության բարձրացմանը:

Կենտրոնական բանկը նաև տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` ՀՀ տա րածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքն ընդուվել է 2004-ին: Դրա նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---