Իսպանիայի ծայրահեղ ձախակողմյանները դատարան կդիմեն ԵՄ-Թուրքիա համաձայնագրի պատճառով

Իսպանիայի ծայրահեղ ձախակողմյանները դատարան կդիմեն ԵՄ-Թուրքիա համաձայնագրի պատճառով

PanARMENIAN.Net - Իսպանիայի ծայրահեղ ձախակողմյանները մտադիր են հայց ներկայացնել դատարան երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի դեմ, որը սատարել է փախստականների խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնագրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Քրեական գործընթացի» մեկնարկի մասին հայտնել է «Միավորված ձախակողմյանների» առաջնորդ Ալբերտո Գարսոնը Մադրիդի մամուլի ասուլիսում: Որպես պատասխանող կողմ Ռախոյից բացի հանդես կգա Իսպանիայի կառավարությունն ամբողջ կազմով: Հայցը կներկայացվի Գերագույն դատարան հաջորդ շաբաթ:

Ըստ փաստաբան Գոնսալո Բոյեի, համաձայնագիրն «ապօրինի է», «թույլ է տալիս հատուկ պաշտպանությունից օգտվող մարդկանց բռնի տեղահանում և արտաքսում»:

Ըստ Բոյեի, համաձայնագիրը հակասում է Իսպանիայի Քրեական օրենսգրքին, որով որպես պատիժ նախատեսվում են իրական ազատազրկման ժամկետներ, ինչպես նաև պաշտոնանկումներ: Հայցվորները դեռ չեն որոշել, թե ինչ պատիժ են մտադիր պահանջելու:

«Համաձայնագրի ստորագրումը միլիոնավոր մարդկանց կյանք է վտանգում, այն խախտում է միջազգային օրեսնդրությունը, ուստի մենք կարծում ենք, որ Ռախոյն ու Եվրոպական խորհուրդը պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտման համար»,-հայտարարել է փաստաբանը:

Մարտի 20-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնագիրն, ուղղված միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծմանը: ԵՄ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համաձայնության են եկել փախստականների հարցում:

Ըստ փաստաթղթի, պետք է հետ վերադարձվեն բոլոր ապօրինի ներգաղթյալները, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան են հասնում, փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրի անհրաժեշտությունը, Թուրքիան 6 մլրդ եվրո կստանա, իսկ ԵՄ-ն կընդունի Թուրքիայից ժամանող սիրիացի փախստականներին:

Ընթերցեք նաև. Եվրամիությունը €6 մլրդ կվճարի Անկարային փախստականների հոսքը նվազեցնելու համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---