Ջոնաթան Հենիկ. Իսկ ինչո՞ւ 2007 թվականը չի կարող հաջող լինել ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - 2006 թվականն իսկապես հնարավորությունների տարի էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքի հասնելու տեսակետից: Քանի որ ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում ընտրություններ չկային: Եվ դա ազդում է բանակցային գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, դժվար է խոսել այն մասին, թե 2007 թվականը նշանակալի կլինի հակամարտության կարգավորման հարցում: Այդ հարցում պատասխանատվությունը ոչ միայն միջնորդներինն է, այլ նաեւ բանակցություններին մասնակցող երկրներինը: «Դրա հետ միասին պետք է նշել առաջընթացը: Բավականին հիմքեր կան լավատեսության համար: Իսկ այդ հաջողությանը հասնելու ժամանակի մասին դժվար է խոսել: Այս տարի Հայաստանում ընտրություններ են: Սակայն եթե երկու կողմերը կամք դրսեւորեն այդ խնդրի լուծման հարցում, ապա ինչո՞ւ 2007 թվականը չի կարող հաջող լինել արդյունքի հասնելու համար»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---