Քուրդ զինյալները զրահամեքենա են պայթեցրել. Թուրք զինվորական է զոհվել, 7-ը` վիրավորվել![]() 22 մարտի 2016 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները զրահապատ մեքենա են պայթեցրել Մարդին գավառի Նուսայբին քաղաքում, որի հետևանքով 1 զինծառայող սպանվել է, 7-ը` վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA գործակալության վրա հղումով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել Նուսայբինի Ջիզլե թաղամասում: Ըստ գործակալության, մեքենան պայթել է քուրդ գրոհայինների տեղադրած ճանապարհամերձ ականի վրա: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Անվտանգության ուժերն արտակարգ իրավիճակի շրջանում որոնողական և ականը տեղադրողների վնասազերծման գործողություններ են իրականացնում: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |