Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի

Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի

PanARMENIAN.Net - Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի հետ ոչ ոքիից հետո հայտարարել է, որ արդյունքի արժանի խաղ չի դրսևորել:

«Այսպիսի խաղով ես պարտության էի արժանի, սակայն Լևոնը, կարծում եմ, լավագույն խաղավիճակում չէր, ու մի քանի տարօրինակ քայլ կատարեց», - նշել է նա «Ռ-Սպորտ»-ի հետ զրույցում:

Արոնյանը ևս դժգոհել է իր խաղից. «Դիրքը ինձ դուր էր գալիս, ես համոզված էի, որ առավելություն ունեմ: Իսկ հետո ինչ-որ խավարում տեղի ունեցավ», - նշել է Արոնյանը, մանրամասնելով, որ կարծել է, թե վերցնում է հակառակորդի զինվորին, սակայն չի հաշվարկել վերջինիս՝ նավակով խաղալու հնարավորությունը: «Դրանից հետո ես ջղայնությունից սկսեցի բացարձակ հիմար քայլեր կատարել», - ընդգծել է հայ շախմատիստը:

«Ես վատ եմ խաղացել: Եթե շարունակեմ նույն կերպ խաղալ, ինձ ոչինչ չի սպասում: Հավաքվել է պետք», - նշել է նա:

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---