Ահաբեկիչները ծրագրում էին ատոմակայան պայթեցնել Բելգիայում

Ահաբեկիչները ծրագրում էին ատոմակայան պայթեցնել Բելգիայում

PanARMENIAN.Net - Բելգիայում ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է լինեին ատոմակայանները, ոչ թե հասարակական տրանսպորտը, գրում է La Derniere Heure-ը:

Ինչպես գրում է պարբերականը, Փարիզի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը ստիպել է ահաբեկիչներին շտապել և փոխել սկզբնական պլանները: Ըստ պարբերականի, Հալիդ և Բրահիմ Բաքրաուիները, որոնք ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, տեսախցիկ էին տեղադրել ատոմային ծրագրի հետազոտման ու զարգացման ղեկավարի տան դիմաց և հետևում էին նրան, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Բելգիայի դատախազ Ֆրեդերիկ վան Լևը հայտարարել էր, որ Սկարբեկ կոմունայում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 15 կգ պայթուցիկ:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Ընթերցեք նաև. Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ ահաբեկիչների ևս մեկ հանցակցի

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---