Իրաքի զինվորականները սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը

Իրաքի զինվորականները սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը սկսել է Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը, որը ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները զավթել էին դեռ 2014-ի հունիսին: Ըստ զինվորականների ներկայացուցչի, իրաքյան ուժերն արդեն հսկողություն են սահմանել Մոսուլից դեպի արևելք Մահմուրի մերաձակայքում գտնվող որոշ գյուղերում:

ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարձակման ժամանակ աջակցություն է ապահովում օդից, նշում է BBC-ին Associated Press-ի վրա հղումով: Մոսուլն ազատագրելու պատրաստակամության մասին Իրաքի իշխանությունները հայտարարել էին դեռևս 2015-ի դեկտեմբերին, երբ բանակը կարողացավ ազատագրել մեկ այլ խոշոր քաղաք` Ռամադին: Այն ժամանակ Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել էր, որ 2016-ին ԻՊ խմբավորումը երկրի տարածքում ամբողջությամբ կոչնչացվի:

2014-ի հունիսին ԻՊ գրոհայինները, չհանդիպելով դրմադրության, գրավեցին Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլը: Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչը:

Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Ընթերցեք նաև. Իրաքի զինվորականներն ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են Մոսուլի գրոհին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---