Թուրքիայում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել. Կան զոհեր

Թուրքիայում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Թուրքիայում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել` 3 ոստիկան զոհվել է, 22-ը` վիրավորվել, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը Anadolu- ի վրա հղումով: Բացի այդ, մարտի 25-ի վաղ առավոտյան Դիարբեքիրում զինված հարձակում է կատարվել ոստիկանության բաժանմունքի վրա, հայտնել է Haber7-ը:

Ըստ նախնական տվյալների, ոստիկանության շենքի առջև հզոր պայթյուն է տեղի ունեցել, հետո փոխհրաձգություն է սկսվել զինյալների և ոստիկանության աշխատակիցների միջև: Կան բազմաթիվ վիրավորներ: Պատահարի վայրում տեղակայվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ընթերցեք նաև. Politico. Քաղաքացիական հակամարտությունը Թուրքիայում վերածում է երկիրը նոր Սիրիայի

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---