Սիրիայում ՌԴ հատուկ նշանակության ուժերի սպա է զոհվել![]() 25 մարտի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի սպա է զոհվել Սիրիայում` Պալմիրայի արվարձանում: Հմեյմիմում ռուսական ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ սպան զոհվել է` հայտնվելով շրջափակման մեջ և կրակն իր վրա ընդունելով: Սպայի անունը չի նշվում: «Պալմիրայի մոտակա Թադմոր բնակավայրի շրջանում հատուկ նշանակության առաջադրանք կատարելիս զոհվել է ՌԴ հատուկ նշանակության ուժերի սպա: Նա նշանառում էր ռուսական ինքնաթիռների հարվածները ԻՊ ահաբեկիչների թիրախներին»,-հայտարարել է ՌԴ ներկայացուցիչը լրագրողներին, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ ՌԴ ներկայացուցչի, զոհված սպան մարտական առաջադրանք էր կատարում Պալմիրայում մեկ շաբաթվա ընթացքում: Նա ի հայտ էր բերում ԻՊ գրոհայինների օբյեկտները` «ճշգրիտ կոորդինատները հաղորդելով ռուսական օդաչուներին»: «Զինծառայողը հերոսաբար զոհվել է` կրակն իր վրա ընդունելով, երբ հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից և շրջափակվել է»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը: Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական զինվորական շրջանի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դվորնիկովը խոստովանել էր, որ հենց ինքն է Սիրիայում ռուսական բանակի զորախմբի հրամանատարը և հաստատել է ցամաքային զորամասերի մասնակցությունը գործողությանը: «Չեմ թաքցնի, Սիրիայի տարածքում գործում են նաև մեր հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները: Հրամանատարը հավելել է նաև, որ ռուս ռազմական խորհրդականները շարունակում են աշխատել Սիրիայում «բոլոր մակարդակներում, այդ թվում նաև մարտավարական»: Մարտի 20-23-ը ՌԴ ՕՏՈւ 146 հարված են հասցրել ահաբեկիչների ռազմական օբյեկտներին Պալմիրայի շրջանում: Ավելի վաղ Կրեմլը պաշտոնապես խոստովանել է Սիրիայում 5 ռուս զինծառայողի զոհվելու փաստը: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի ժամում համալրեր իր զորախումբը Սիրիայում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |