Հարցում. Հայաստանը Հռոմի պապին առավել համակրող երկրների թվում է

Հարցում. Հայաստանը Հռոմի պապին առավել համակրող երկրների թվում է

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավելի մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային հանրության շրջանում, քան աշխարհի քաղաքական առաջնորդներից որևէ մեկը, հայտնում է BBC News-ը` հասարակական կարծիքի հարցման վրա հղումով:

Ըստ WIN/Gallup International հարցման, կաթոլիկներն ու հուդայականներն առավել բարեհաճ են տրամադրված Պապի հանդեպ: Կաթոլիկների 85%-ն ու հրեաների 65% բարեկամաբար է տրամադրված նրա հանդեպ: Աշխարհի բողոքականների կեսից ավելին ու աթեիստների մեծ մասը դրական են գնահատում նրան:

Հարցումն անցկացվել է 64 երկրում, յուրաքանչյուր երկրում հազար մարդ է հարցմանը մասնակցել: Ըստ փորձագետների, պոնտիֆիկոսի մեծ հեղինակության գաղտնիքն այն է, որ նա համամարդկային արժեքներ է քարոզում, որոնք կարևոր են բոլոր մարդկանց համար, անկախ նրանց քաղաքական հայացքներից և դավանանքից:

Հարցման մասնակցած հայերի 75% բարեհաճ վերաբերմունք ունի Հռոմի պապի հանդեպ, անկախ սեփական դավանանքից: Այդպիսով, Հայաստանը հարցման մասնակիցների 12-րդ տեղում է:

Առավել մեծ է Պապի հեղինակությունը Լատինական և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրամիության երկրներում, հատկապես` Իտալիայում և Պորտուգալիայում: Ամենաբարձր վարկանիշը` 94%, Պապը ստացել է Պորտուգալիայի բնակիչների մոտ, երկրորդը Ֆիլիպիններն են` 93%, որին հաջորդում է Պապի հայրենիք` Արգենտինան 89%-ով: Ամենացածր վարկանիշը գրանցվել է Թունիսում, Թուրքիայում և Ալժիրում: Իսկ Ադրբեջանում հարցվածների մեծ մասն ասել է, թե ոչ մի բան չգիտի նրա մասին:

2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:

Ընթերցեք նաև. Gallup International. Պուտինին ՀՀ-ում ավելի դրական են վերաբերվում, քան որևէ այլ երկրում` այդ թվում ՌԴ-ում

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---