Gallup International. Պուտինին ՀՀ-ում ավելի դրական են վերաբերվում, քան որևէ այլ երկրում` այդ թվում ՌԴ-ում22 դեկտեմբերի 2015 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշ ունեցողն է Հայաստանում: Այդ են վկայում Gallup International միջազգային սոցիոլոգիական ընկերության ամենամյա հարցման արդյունքները: Պուտինի մասին դրական կարծիք է հայտնել Հայաստանում հարցման մասնակիցների 79%-ը: Դա ավելին է, քան աշխարհի որևէ այլ երկրում, նույնիսկ Ռուսաստանում, որտեղ նրան դրական է վերաբերվում հարցվածների 72%-ը: Նմանատիպ ցուցանիշներ են արձանագրվել նաև Վիետնամում (76%), Մոնղոլիայում (73%): ՌԴ-ն հայտնվել է 4-րդ հորիզոնականում Սերբիայի և Բանգլադեշի հետ միասին` դրական արձագանքների 72-ական տոկոս: Ընդ որում, Հայաստանը հայտնվել է ԱՄՆ նախագահ Օբամային բացասաբար վերաբերվողների առաջին շարքերում` հարցման մասնակիցների 43%: Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Պակիստանին, Պաղեստինին ու ՌԴ-ին, որտեղ Օբամային չի սիրում համապատասխանաբար հարցվածների 45%, 68% և 83%-ը: Հայաստանում դրական վարկանիշով երկրորդ առաջնորդը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է` 51%: Սի Ձինպինի վարկանիշը 19% է, Անգելա Մերկելինը` 15%, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆինը` 6%, Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիինը` 4%, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիինը` 3%: Համաշխարհային մասշտաբով ամենաբարձր վարկանիշն ունի Օբաման` 59%, նրան հաջորդում են Մերկելը` 42%, Քեմերոնը` 37% և Օլանդը` 35%: Վլադիմիր Պուտինը 4-րդ տեղում է 33%-ով: Բացասական վարկանիշի առաջատարը Պուտինն է` 42%, նրան հաջորդում են Իրանի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները` 32% և 31%, Չինաստանի նախագահն ունի 30%: Օբամայի, Քեմերոնի, Մերկելի և Օլանդի գործունեությունը չի արժանացել հարցման մասնակիցների 28-29%-ի հավանությանը: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 63976 մարդ աշխարհի 65 երկրից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |