Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

PanARMENIAN.Net - gg Taxi-ի ու ավանդական բեռնափոխադրողների մրցակցությունից և միջազգային աճուրդներում վաճառվող Այվազովսկու կտավներից մինչև աշխարհահռչակ լիբանանցի ճարտարապետ Խուրիի հետ Երևանի ներկա դիմագծի շուրջ հարցազրույցը:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

Լիբանանցի հայտնի ճարտարապետ Բերնար Խուրին, ով հայտնի է իր ժամանակակից ճարտարապետական լուծումներով, Երևանում էր: PAN-ը զրուցել է ճարտարապետի հետ մեր մայրաքաղաքի տեսքի ու դիմագծի, պակասող ու ավելորդ մասնիկների, ինչպես նաև Գյումրիի թատրոնի «վերածննդի» նախագծի մասին, իսկ PAN Photo-ն լուսանկարել է նրան ոչնչացող Երևանի հետ:

Հայազգի արվեստագետներից Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: PAN-ը ներկայացնում է մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերը:

Uber-ն աշխարհի տարբեր երկրներում բազում օրենսդրական ու սոցիալական բողոքի հասնող խնդիրների առաջ է կանգնում: Տաքսիի ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը դիմադրություն է առաջացնում` ի դեմս դասական ուղևորափոխադրողների: Հայաստանում Uber-ի նմանակը` gg-ն, աստիճանաբար առնչվում է գրեթե նույն խնդիրների հետ: Պատմում ենք, ինչպիսի բողոքներ ունեն տաքսիստները gg-ից, ու ինչպես է պատասխանում ընկերությունը ու ինչ է մտածում խնդրի մասին կառավարությունը:

Մարտի 21-ին հեթանոսական շարժման հետևորդները Հայաստանում նշում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնված հայոց Տարեմուտը (Ամանորը) և Վահագն աստծո ծննդյան տոնը։ Հայոց հնագույն տոմարով Ամանորը տոնվում էր Արեգ ամսվա առաջին՝ Արեգ օրը, որը համընկնում էր գարնանային օրահավասարին։ PAN-ին հետաքրքիր է՝ ի՞նչ գիտեք հայոց հեթանոսական աստվածների մասին:

Մարտի 24-ին Երևանի կինոթատրոններում տեղի ունեցավ ամենասպասված բլոկբաստերներից մեկի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» ֆիլմի պրեմիերան: PAN-ը դիտել է ֆիլմն ու կիսվում է տպավորություններով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---