ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Մոսկվայում սկսվելու է Հայկական առեւտրի կենտրոնի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, նոր համալիրի համար արդեն հողատարածք է հատկացվել Ռուսաստանի մայրաքաղաքի Հարավային շրջանում: Նախնական տվյալներով, դա կլինի բազմահարկ մի շինություն, որտեղ տեղադրված կլինեն ոչ միայն հայկական արտադրության ապրանքների առեւտրի սրահներ, այլեւ հանգստի զանազան օբյեկտներ եւ սննդի կետեր` այդ թվում նաեւ հայկական խոհանոցի: Կենտրոնը նախատեսվում է բացել 2005 թվականին` երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջեւ ստորագրված համաձայնագրին համապատասխան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---