Արոնյան. Ձեռքիցս բաց թողեցի հաղթանակը, ինչպես նախորդ օրերին![]() 28 մարտի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մարտի 27-ին սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրցաշարում: 7 ժամ ձգված այս պարտիան շարունակեց Արոնյանի անհաջողությունների շարքն այս մրցաշարում և վերջնականապես զրկեց նրան հաղթելու հնարավորությունից: Արոնյանը վաստակել է 6,5 միավոր, հայտնում է «Ռ-սպորտ» գործակալությունը: 8 գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է, անցնում է Մոսկվայում մարտի 11-29-ը: Հաղթողը 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնսու Կարլսենի հետ: «Ես զգալի առավելություն ունեի, ես պետք է ուղղակի նավակը վերադարձնեի c1 և բացարձակ հաղթական դիրքում կլինեի: Չգիտեմ, թե ինչու խաղացի a5` դա շատ անտաղանդ քայլ էր: Ես այսօր բաց թողեցի հաղթանակի հնարավորությունը` ինչպես և մյուս նախորդ օրերին: Մոսկովյան մրցաշարն ինձ մոտ չստացվեց, սա բաց թողած հնարավորությունների մրցաշար է: Դա ինձ շատ է վշտացրել»,-ասել է Արոնյանը: Գրոսմայստերը չի կարծում, որ սխալ քայլի պատճառը ցայտնոտն էր: «Ես ևս 2 րոպե ունեի, իսկ դա բավարար էր տարրական գաղափարներ գտնելու համար»,-ասել է նա: Արոնյանի մրցակից Սերգեյ Կարյակինն, իր հերթին, Արոնյանի հետ պարտիան, որը 6 ժամ է տևել, համարել է ամենաբարդը մոսկովյան մրցաշարում: «Ավելի շուտ, իմ մրցակիցն էր ժամանակ ձգում, պարտիան կարող էր շատ ավելի շուտ ավարտվել, քանի որ նա ցանկացած պահի կարող էր ոչ ոքի խաղալ, սակայն հաղթանակի հնարավորություններ էր որոնում` հուսալով, որ ես ինչ-որ տեղ կսխալվեմ: Բայց ես հստակ էի գործում պաշտպանության մեջ: Պարտիան շատ բարդ էր»,-մեկնաբանել է խաղը Կարյակինը: Արոնյանի հետ պարտիայից հետո Կարյակինը հավաքել է 7,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ: Նրա հիմնական մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է 7 միավորով: Մարտի 28-ին տեղի կունենա Կարյակին-Կարուանա պարտիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |