Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից. Ահաբեկչության վտանգ կա

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից. Ահաբեկչության վտանգ կա

PanARMENIAN.Net - Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից:

Դիվանագիտական աղբյուրներն այդ որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախատեսում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի ու ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական Գազիայնթապ նահանգում ԻՊ 10 զինյալ է ձերբակալվել, որոնք հարձակումներ էին պատրաստում Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ: Այդ սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակվել էին Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում:

Մարտի 13-ին խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել Անկարայում, որի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել 125 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---