Ռամազոտիի հայաստանյան համերգը չեղյալ է հայտարարվել![]() 29 մարտի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղյալ են համարվել: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերության վրա հղումով: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ափսոսում են, որ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել շրջագայությունն ընդհատելու և Հայաստանում, ՌԴ-ում և Էստոնիայում կայանալիք համերգները չեղյալ հայտարարելու մասին, քանի որ տուրնեի կազմակերպիչ ռուսական «Գոլբալ կոմունիկացիաներ» ՍՊԸ-ն խախտել է պայմանագրային պարտավորությունները, հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես նշել է պրոդյուսերական ընկերությունը, ռուս կազմակերպիչը «բազմիցս խախտել է համաձայնեցված դրամական պարտավորությունները, որոնք նախատեսված էին Ռամազոտիի շոուն բարձր միջազգային չափանիշներով անցկացնելու նպատակով նախատեսված ծախսերը հոգալու համար: «Մենք սպասեցինք մինչև վերջին պահը, երբ դեռ հնարավոր էր ապահովել շոուի բարձր որակը, սակայն մինչ օրս չենք ստացել առաջիկա շոուների համար նախատեսված փոխանցումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պրոդյուսերները նշել են, որ իրենց իրավունք են վերապահում դատի տալ ռուս կազմակերպչին: «Գոլբալ կոմունիկացիաներ» ընկերության մեկնաբանությունը ստանալ չի հաջողվել: Մոսկվայում Ռամազոտիի համերգը պետք է կայանար ապրիլի 2-ին և 3-ին, սակայն «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի կայքում համերգը չեղարկելու մասին հայտարարություն չկա, տոմսերը վաճառվում են: Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 1984-ից ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։ Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։ Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |