Եգիպտական օդանավն առևանգած տղամարդը ձերբակալվել է (Թարմացվող)

Եգիպտական օդանավն առևանգած տղամարդը ձերբակալվել է (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Եգիպտական Egypt Air ավիաընկերության Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավն առևանգվել է անհայտ անձանց կողմից:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, շահիդի գոտով անհայտ անձը սպառնացել է պայթեցնել օդանավը, եթե անձնակազմը չկատարի իր հրամանները, ինչից հետո օդանավը վայրէջք է կատարել Լարնակայի օդանավակայանում: Օդանավում 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվում:

16:10 Օդանավի գրոհ չի եղել. տղամարդն ինքն է հանձնվել իրավապահներին:

16:00 Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորներն ազատված են, օդանավն առևանգած տղամարդը ձերբակալվեց: Այդ մասին է հայտնել EgyptAir ավիաընկերությունն իր Twitter-ում:

15:58 Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ օդանավի առևանգոըւմն անձնական դրդապատճառներ ունի: «Ամեն ինչ միշտ կապված է կնոջ հետ», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

15:40 ՀՀ քաղաքացիներ առևանգված օդանավում չեն եղել, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

15:08 Կիպրոսյան ԶԼՄ-ները հայտնում են, որ օդանավն առևանգողը պահանջում է ազատ արձակել կանանց եգիպտոսական բանտերից ու պահանջում է քաղապաստան Կիպրոսում: Օդանավակայանում ոստիկանական ուժերի դիպուկահարներ են նկատել:

15:06 EgyptAir հայտնած տվյալներով, առևանգված օդանավում գտնվում է 8 հոգի՝ երեք ուղևոր, երկու օդաչու, երեք բորտուղեկցորդ:

13:59 Օդանավն առևանգածը Սայիֆ էլ-Դին Մուսթաֆան է, գրում է Guardian-ը՝ հղում անելով Եգիպտոսի նախագահի մամլո խոսնակին: Սամահան, ում անունը նշվում էր որպես առևանգող, ուղևորներից մեկն է: Ընդ որում, ըստ որոշ տվյալների, Սայիֆ էդ-Դին Մուսթաֆան ևս Ալեքսանդրիայի համալսրաանի դասախոս է:

13:41 Օդանավն առևանգողի ինքնության վերաբերյալ հակասական տվյալներ են հաղորդվում. BBC-ն գրում է, որ Սամահան, իրականում, ոչ թե օդանավն առևանգողն է, այլ ազատ արձակված ուղևորներից մեկը: Կահիրեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Եգիպտոսի քաղավիացիայի նախարարը հայտարարել է, որ չի կարող հայտնել ոչ առևանգողի ինքնությունը, ոչ նրա պահանջները:

12:50 Իբրահիմ Սամահան Ալեքսանդրիայի համալսարանում անաստաբուժության ֆակուլտետի դասախոս է: Նա ազատ է արձակել բոլոր մնացած ուղևորներին ու, առնվազն, մեկ բորտուղեկցորդուհու:

12:03 Սամահան պահանջում է օդանավի անձնակազմից թռնել Ստամբուլ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

11:54 Օդանավակայանն առևանգած անձի ինքնությունը հայտնի է՝ դա եգիպտացի կամ լիբիացի Իբրահիմ Սամահան է: Ըստ որոշ տեղեկությունների, նա փորձում է նամակ փոխանցել Կիպրոսում բնակվող իր կնոջն ու արդեն երկրի իշխանություններից ապաստան է խնդրել:

11:31 Բանակցությունների արդյունքում օդանավից ազատ են արձակվել բոլորը բացի անձնակազմից ու 4 ուղևորներից, հայտնել է Egypt Air-ն իր Twitter-ում:

11:17 Առևանգված օդանավից կանանց և երեխաներին ազատ են արձակել: Ըստ BBC-ի, ինքնաթիռից, ընդհանուր առմամբ, դուրս է եկել 20 մարդ:

11:05 Կիպրոսի իշխանությունները բանակցություններ են սկսել օդանավն առևանգած անձանց հետ: Օդանավն առևանգողները, հնարավոր է, ազատ արձակեն եգիպտացի կանանց և երեխաներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---