Թուրքիայում կանայք կկարողանան ծառայել բանակում

Թուրքիայում կանայք կկարողանան ծառայել բանակում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն աշխատում է մի օրինագծի վրա, որի համաձայն կանայք կկարողանան ծառայել բանակում: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը թուրքական Yeni şafak-ի վրա հղումով:

Օրինագիծը շուտով քննարկման կդրվի երկրի խորհրդարանում:

Թուրքիայում, ավելի վաղ իրականացված բարեփոխումների համաձայն գործում է զինվորական ծառայությունից ազատվելու վճարովի կարգ: Զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին պետք է 18 հազար թուրքական լիրա վճարի: Թուրքիայի պաշտպանության նախարարն այդ կապակցությամբ հայտարարել էր, թե այդ վճարումները փոխանցվելու են երկրի ռազմարդյունաբերության հիմնադրամ:

Ըստ օրենքի, պատերազմի ժամանակ, թուրքական բանակ կարող են զորակոչվել 16-60 տարեկան տղամարդիկ և 20-46 տարեկան կանայք, որոնք ունակ կլինեն տիրապետել զենքին:

Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են թուրքական բանակից, այսինքն՝ ցամաքային զորքերից, թուրքական նավատորմից կամ ռազմածովային ուժերից և թուրքական ռազմաօդային ուժերից: Թուրքիայի ցամաքային զորքերը ՆԱՏՕ-ի բլոկում անձնակազմի թվով երկրորդն են՝ ԱՄՆ-ի ցամաքային զորքերից հետո։ Թուրքական զինված ուժերը համալրվում են զորակոչով։ Զորակոչային տարիքն է՝ 20-21 տարեկան։ Պարտադիր զինծառայության ժամկետը՝ տևողությունը, կազմում է 6 - 15 ամիս։ Զինված ուժերից զորացրվելով, քաղաքացին համարվում է զինապարտ և զինված ուժերի պահեստազորում է մնում մինչև 45 տարեկան հասակը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---