Ստամբուլում ռուս վոլեյբոլիստուհիների վրա աղբ են նետել

Ստամբուլում ռուս վոլեյբոլիստուհիների վրա աղբ են նետել

PanARMENIAN.Net - Ստամբուլի «Գալաթասարայի» երկրպագուները աղբ են նետել Կրասնոդարի «Դինամոյի» վոլեյբոլիստուհիների վրա Եվրոպական կոնֆեդերացիայի գավաքի եզրափակչի խաղում: Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է ռուսական ակումբի անդամ Տատյանա Կոշելևան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին Ստամբուլում և ավարտվել է «Գալաթասարայի» հաղթանակով` 3:2 հաշվով:

«Թուրքական թիմի մոլի երկրպագուները իրենց շատ ագրեսիվ էին պահում, նրանց բառերն ու ժեստերը ցույց էին տալիս նրանց ատելությունը մեր հանդեպ: Տրիբունաներից մեր գլխին աղբ էր թափվում: Իսկ ամենամեծ ցնցումն ինձ համար այն պահն էր, երբ «Գալաթասարայի» գլխավոր մարզիչը միջնամատը ցույց տվեց ինձ ու մեր թիմի անդամներին»,-գրել է վոլեյբոլիստուհին:

Նա կոչ է արել լինել ավելի բարի և հարգալից և «ուղղակի հավատալ սեփական թիմին»:

Պատասխան խաղը տեղի կունենա Կրասնոդարում ապրիլի 2-ին: Անվտանգության միջոցառումներն այդ պատասխան խաղի ժամանակ կուժեղացվեն, հայտնել է ռուսական ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո թուրքական տնտեսության վիճակը նախանձելի չէ: 2002 թ. սկսած Թուրքիան մեծ կախվածություն ուներ ռուսական բնական գազից և նավթից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---