Օբաման կոչ է անում Մոսկվային բանակցել միջուկային արսենալի կրճատման շուրջ

Օբաման կոչ է անում Մոսկվային բանակցել միջուկային արսենալի կրճատման շուրջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանը խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը և կոչ է արել Մոսկվային բանակցել Վաշինգտոնի հետ միջուկային ուժերի կրճատման վերաբերյալ:

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում ընթանում է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցությունից: Կրեմլում դա բացատրել են «փոխգործակցության պակասով գագաթնաժողովի հարցերի և թեմաների նախնական մշակման ժամանակ»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The Washington Post-ում հրապարակված իր հոդվածում հայտարարել է, որ հաշվի առնելով Մոսկվայի խախտումները, ԱՄՆ-ն հորդորում է Ռուսաստանին ամբողջությամբ կատարել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պարտավորությունները:

Նա շեշտել է, որ կիսում է երկրի ռազմական ղեկավարության կարծիքն այն մասին, որ «սառը պատերազմի մակարդակի ԱՄՆ միջուկային մեծ արսենալը» հարմար չէ ժամանակակից մարտահրավերների համար:

«ԱՄՆ-ն և ՌԴ-ն, որոնց պատկանում է աշխարհի միջուկային զենքի 90 տոկոսը, պետք է բանակցեն արսենալների հետագա կրճատման շուրջ»,-ասել է Օբաման, հայտնում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան բացառում է Վաշինգտոնի հետ միջուկային արսենալների կրճատման շուրջ բանակցությունները շարունակելու հնարավորությունը: Դա կապված է պատժամիջոցների միտված ԱՄՆ քաղաքականության և ՀՀՊ համակարգի զարգացման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---