Կառավարությունը քննադատեց, բայց հավանության արժանացրեց ընտրախախտումների համար ազատազրկում ենթադրող նախագիծը

Կառավարությունը քննադատեց, բայց հավանության արժանացրեց ընտրախախտումների համար ազատազրկում ենթադրող նախագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրի մարտի 31-ի նիստում քննարկվել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է ցանկացած ընտրախախտման դեպքում կիրառել ազատազրկումը՝ բացառելով տուգանքը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նա կարծում է, թե կամ պետք է տուգանքի չափը խստացնել, կամ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրախախտումները:

Իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել պատգամավորի առաջարկին: Նա օրինակ բերել, որ եթե ամուսինը կնոջ անձնագրով գալիս է մասնակցելու ընտրության, դա չի կարելի քրեական պատասխանատվության հիմք համարել: Ըստ նրա՝ դատարանը պետք է որոշի՝ արարքը քրեորեն պատժելի՞ է, թե ոչ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ մասնագետներն իրեն հայտնել են, որ Գերմանիայում և Շվեյցարիայում ընտրախախտումը պատժվում է բացառապես քրեական եղանակով, թեև ինքը դեմ է իրավական ակտին: Նա նշել է, որ իր համար պատգամավորի առաջարկը իրավական առումով ճիշտ չէ, գրում է Tert.am-ը:

«Քանի որ մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ բարձրացնենք ընտրությունների վերաբերյալ վստահությունը, համաձայնություն ենք տալիս, թող Ազգային ժողովը որոշի»,- ասել է վարչապետը:

Դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին ընտախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելու, կրկնակի քվեարկության ու այլ անձի փոխարեն քվեարկելու կապակցությամբ տասնյակ քրգործեր են հարուցված: Բոլորդ դեպքերում մեղավորները դատապարտվել են տուգանքների::

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---