Վուսթերում կբացվի «Հայոց ցեղասպանության պատմագրությունը» ցուցահանդեսը

Վուսթերում կբացվի «Հայոց ցեղասպանության պատմագրությունը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին բրիտանական Վուսթերի հանրային գրադարանում կբացվի «Հայոց ցեղասպանության պատմագրությունը» ցուցահանդեսը, որը կտևի մեկ ամիս:

Միջոցառմանը ելույթ կունենա Վուսթերի Մեծ հայկական երգչախումբը, տեղի կունենա «Քամի» ֆիլմի տեղական պրեմիերան, որտեղ նկարահանվել են Օլիմպիա Դուկակիսն ու Շիրիլին Ղալաչյանը գլխավոր դերում, ելույթ կունենա նաև Վուսթերի քաղաքապետ Ջոզեֆ Մ. Պետտին:

Կցուցադրվեն կառավարական փաստաթղթեր, պաշտոնական զեկույցներ, հաղորդագրություններ, լուսանկարներ, նամակներ, գրքեր, ամսագրեր, պարբերականներում տպագրված հոդվածներ, որոնք հրապարակվել են Հայոց ցեղասպանության տարիներին` 1915-1923 թթ.:

«Քամի» ֆիլմում երկու ժամանակակից հայ կին անսպասելի բախվում է անցյալի անակնկալ փաստերի հետ, կապված Հայոց ցեղասպանության հետ:

Ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 5-ին գրադարանում կցուցադրվի «100-ամյա վերապրածը» ֆիլմը, ինչպես նաև տեղի կունենա Քլարկի համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնից Խաչիկ Մուրադյանի «Դիմադրությունը ցեղասպանությանը Առաջին աշխարհամարտի տարիներից մինչև մեր օրերը» դասախոսությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---