ԶԼՄ. Թուրքիայում ձերբակալել են ռուսական Սու-24-ի օդաչուին սպանած զինյալին31 մարտի 2016 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքն, ով իր վրա է վերցրել թուրքական օդուժի կողմից ոչնչացված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուներից մեկի սպանությունը, ձերբակալվել է Իզմիրում: Այդ մասին է գրում ՌԲԿ-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Չելիքի հետ ձերբակալվել է 13 մարդ: Նրանցից մեծ քանակությամբ զենք է առգրավվել: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»: Մոսկվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստուգում է տեղեկատվությունը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո թուրքական տնտեսության վիճակը նախանձելի չէ: 2002 թ. սկսած Թուրքիան մեծ կախվածություն ուներ ռուսական բնական գազից և նավթից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |