Փարիզի ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Աբդեսլամը կարտահանձնվի Ֆրանսիային

Փարիզի ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Աբդեսլամը կարտահանձնվի Ֆրանսիային

PanARMENIAN.Net - Բելգիայի դատարանը որոշում է կայացրել բավարարել Ֆրանսիայի միջնորդությունը Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամի արտահանձնման վերաբերյալ, հայտնել է Reuters-ը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 130 մարդ։

«Բելգիայի և Ֆրանսիայի իշխանություններն այժմ համատեղ որոշում կկայացնեն արտահանձնման հետագա գործողությունների վերաբերյալ»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Աբդեսլամը հայտարարել էր, որ ցանկանում է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձերբակալվել է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների շղթայի կազմակերպիչներից մեկը՝ Սալահ Աբդելսլամը: Նա հայտնաբերվել է Մոլենբեկ թաղամասում հատուկ գործողության ընթացքում: Աբդելսլամը վիրավորվել է:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---